«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավոր է մահացել
SOCIETY«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում օգոստոսի 23-ի երեկոյան սպանության մեջ մեղադրվող կալանավոր է մահացել:
Այս մասին տեղեկացրին ՀՀ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
«Քրեակատարողական հիմնարկում վատացել է կալանավորի ինքնազգացողությունը, ինչի համար շտապօգնություն է հրավիրել: Քրեակատարողական հիմնարկ ժամանած շտապօգնության բժիշկն արձանագրել է կալանավորի կենսաբանական մահը»,-ասացին ՔԿՎ հանրային կապերից:
ՔԿՎ հանրային կապերի բաժնից նշեցին, որ կալանավորը մեղադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ սպանություն:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



