Հավայան կղզիներում արտակարգ դրություն է հայտարարվել՝ մոտեցող ծովամրրիկի պատճառով
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել խաղաղօվկիանոսյան Հավայներ նահանգում: Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով Սպիտակ տանը, ամերիկացի առաջնորդի այս որոշումը պայմանավորված է «Լեյն» ծովամրրիկի մոտեցմամբ:
Արտակարգ դրության ռեժիմը թույլ կտա դաշնային օգնություն հատկացնել նահանգին՝ փոթորիկի հետևանքների դեմ պայքարելու համար: Այդ ջանքերի համակարգմամբ կզբաղվի Արտակարգ իրավիճակների հարցերով դաշնային գործակալությունը (FEMA):
Հզոր փոթորիկը գնահատվել է վտանգավորության 4-րդ աստիճանով: Այն Հավայան կղզիներին մոտենում է հարավից, քամու արագությունը կազմում է 210 կմ/ժամ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



