Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Կանգնած ենք նույն տեղում, ոչինչ չի փոխվել. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության երեկվա նիստում հավանություն տրվեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Ըստ նախագծի՝ ոռոգման նպատակով լճից 2018թ. բացթողման 170 մլն մետր խորանարդ չափաքանակը կփոխվի: Նախատեսվում է այն դարձնել մինչև 210 մլն մետր խորանարդ: Այս ֆոնին հատկանշական է հիշել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ավելի վաղ արված հայտարարությունը:

«Սևանա լճի այսօրվա իրավիճակը մեզ ստիպում է արձանագրել, որ պետք է դադարենք Սևանին վերաբերվել որպես խաղալիք կամ ջրի տարայի»,– ասել էր վարչապետը:

Նախագծին հավանություն տալուց հետո հայտարարվեց «SOS Սևան» ակցիայի մեկնարկի մասին, որի նպատակը նախագծի ընդունումը կանխելն է: ԱԺ արտահերթ նստաշջանին ընդառաջ կմեկնարկեն նախաձեռնության ակցիաները: Նախաձեռնության անդամ, բնապահպան Սիլվա Ադամյանը «Փաստ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ խումբը կհավաքվի` հասկանալու հետագա քայլերը: Իսկ մինչ այդ` նախ խոստովանեց, որ իրեն շատ էր գոհացրել վարչապետի ելույթն այն մասին, թե Սևանին պետք չէ որպես ջրի տարա վերաբերվել:

«Ուրախացա, ելույթ ունեցա, ասացի` շատ շնորհակալ ենք, առաջին անգամ վերաբերմունք եղավ, պարզվեց` սխալվել ենք: Պարզվեց, որ կրկին շիլաշփոթ է այնտեղ. նախկինում նշանակվածների ամբիցիաները լավ գիտենք, իսկ շրջապատող նորանշանակների գիտելիքներն այն աստիճանի չեն, որ կարողանան այդ խնդիրները լուծել: Հարցը կտրուկ դրվեց, կառավարությունն էլ` հաստատեց: Ասացին` ցավում ենք, ցավոք սրտի: Բայց, կներեք, բառերով պետք չէ ցավել, պետք է լուրջ քայլեր արվեն: Մենք նախորդ կառավարության հետ անընդհատ կռիվների մեջ էինք, և ոչ մի շոշափելի արդյունք այդպես էլ չտեսանք նրանցից: Սևանն առողջացնելու համար ոչինչ չարվեց: Մենք խոսել ենք առանձին մասնագետների հետ, իրենք ասում են, որ Սևանից մի կաթիլ ջուր անգամ չի կարելի բաց թողնել: Առնվազն 5 տարի լիճը պետք է հանգիստ թողնել, որ այն իր ամբողջ էկոլոգիայով վերականգնվի: Տարբեր առաջարկներ, գիտական հիմնավորումներ են հնչել, բայց տեսնում ենք, որ ինչպես նախորդը, այսօրվա կառավարությունն էլ է մտածում, որ ամենահեշտ ճանապարհը Սևանն է»,–նշեց բնապահպանը:

Բնապահպանն ընդունում է` ջրի խնդիր իսկապես կա, բայց, ըստ նրա, հարցն այլ տիրույթում է:

«Ջրպետկոմի նախկին նախագահը, բնապահպանության նախկին նախարարը հանցավոր գործունեություն ծավալեցին և ամբողջ Արարատյան դաշտին զրկեցին ջրից: Դա այն դեպքում, երբ ասում էինք, որ պետք է հաշվարկ անել, ռիսկերը գնահատել: Հասկանում ենք` Արարատյան հարթավայրում իսկապես շատ վատ է վիճակը: Ես ընդունում եմ դա, բայց գիտնականներն այլընտրանքային ճանապարհներ են առաջարկում. ասում են` ջրամբարներ կառուցեք, ջուրը գետերից վերցրեք և այլն: Տարբեր առաջարկներ կան, թե որտեղից կարելի է ջուր վերցնել և օգտագործել, բայց ամենակարևորն այն է, որ ջուրը պետք է ըստ պահանջի օգտագործվի: Այն պետք է տեղ հասնի, իսկ այդ ջուրը տեղ չի հասնում` ճանապարհին կորչում է: Բավական չէ՝ մենք Սևանին վնաս ենք հասցնում, դրա հետ մեկտեղ էլ չենք կարողանում գյուղացուն օգնել: Կարելի՞ է այդ լոգիկայով շարժվել, չէ՞ որ սա պետություն է: Կան մարմիններ, որոնք պետք է ղեկավարեն այդ գործընթացները, իրենք ինչո՞վ են զբաղված, ինչո՞ւ պետք է այս հարցն այսքան բարձրանա ու լուծում չստանա»:

Սիլվա Ադամյանի խոսքով` պետական կառույցներում չկան մարդիկ, ովքեր փորձ ունեն, ովքեր նշված խնդրի առնչությամբ համապատասխան կրթություն ունեն և կարող են առաջարկներ անել:

«Մեծ հաշվով` մենք կանգնած ենք նույն տեղում, առաջ չենք շարժվել: Ըստ իս` ոչինչ չի փոխվել: Ես չեմ տեսնում որևէ առաջընթաց: Այն, ինչ կատարվել է, նորից է կատարվում: Չենք ասում, որ պարոն Փաշինյանը եկավ, բոլորս պետք է լավ ապրենք: Հասկանում ենք, որ դրան քայլ առ քայլ պետք է հասնել: Հեղափոխության լոզունգն էլ էր քայլ անելու մասին, բայց այդ քայլերն էլ չեն արվում: Մի քայլ արեք` հասկանանք, որ դուք աշխատում եք ի նպաստ բնության, ի նպաստ երկրի առաջընթացի: Մի գրառում տեսա` գրել էին, որ հիմա ցույց անեք, կասեն հակահեղափոխական եք: Ինձ համար միևնույն է, թե այնտեղ ով է նստած: Եթե ինքը քայլեր չի անում, ես գրելու եմ, բողոքելու եմ և ընդվզելու»,–ընդգծեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


 

 

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League