Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Վաստակավոր մարզիչները արդարություն են պահանջում

SOCIETY
Որոշակի ժամանակ է, ինչ անառողջ իրավիճակ է «Բռնցքամարտի ֆեդերացիայում»: Սկզբում ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը հրաժարական տվեց, հետո նորից վերընտրվեց նույն պաշտոնում, սակայն ֆեդերացիայում առկա խնդիրները, կարծես թե, գնալով ավելի են սրվում: Այսօր արդեն, մարզիկներն ու մարզիչները ակցիա էին կազմակերպել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մոտ և պահանջում էին միջամտել, որպեսզի իրենց կողմից բարձրացված հարցերը վերջապես լուծում ստանան: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալ Դերենիկ Գաբրիելյանը Past.am լրատվականի հետ զրույցում նշեց, որ ինքը մտահոգված է հայկական բռնցքամարտի աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, քանի որ շուրջ 60 տարի լինելով բռնցքամարտում՝ տեսնում է, որ իր գործընկերների միջև առկա են խնդիրներ, ինչն իրեն հիասթափեցնում է:

«Ես բոլորին էլ համարում են իմ գործընկերը, որովհետև մենք բոլորս էլ միասին ենք ճանապարհ անցել, բայց տեսնելով այս վիճակը ես շատ-շատ հիասթափություն եմ ապրում: Անկեղծ եմ ասում: Պատճառներից մեկն այն է, որ շատ մարզիչներ, ովքեր բռնցքամարտի շարժիչ ուժն են,  դժգոհություն են հայտնում, որ ներկայիս գլխավոր մարզիչը՝ նախկին փայլուն բռնցքամարտիկ Դավիթ Թորոսյանը, ժամանակի ընթացքում չի կարողացել ձևավորել մի այնպիսի կոլեկտիվ, որ մարզիկների անձնական մարզիչները նույնպես ներկա լինեն ուսումնամարզական հավաքներին և մրցումներին, որի պատճառով էլ առաջացել են հիմնական դժգոհությունները»,- ասաց Դ. Գաբրիելյանը:

Այսօր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի անդամ են 48 ֆեդերացիաներ, որից 30-ը օլիմպիական մարզաձևերով, 18-ը ոչ օլիմպիական մարզաձևեր: Եվ ասել, որ կոմիտեն «ոչինչ չի արել», կամ «ի՞նչ իրավունք ունի խառնվելու հասարակական կազմակերպության աշխատանքին», նա համարում է ոչ կոռեկտ և ոչ ճիշտ:

«Օլիմպիական խաղերից հետո ազգային օլիմպիական կոմիտեն սպորտի նախարարության հետ միասին պետք է պատասխան տան մեր պետության առջև, որովհետև, իմ տվյալներով, այսօր շուրջ 34 մարզաձև է ֆինանսավորում: Եվ եթե ֆեդերացիաների ֆինանսավորումն իրականացվում է նախարարության միջոցով, ուստի հենց այդ պատճառով էլ նախարարությունը պետք է վերահսկի ֆեդերացիաների աշխատանքը: Ես կարծում եմ, որ բոլորս պետք է աշխատենք միասնական լուծում գտնել այս «շղթայի» մեջ: Եվ եթե այն կտրվի, մեր աշխատանքերը կձախողվեն, ինչը հիասթափեցնող է: Բոլորին է հայտնի, որ պատերազմում երկու կողմերն էլ զոհեր են ունենում, մեկը՝ շատ, մյուսը՝ քիչ: Այս դեպքում մենք հարցը չպետք է դրան հասցնենք, այլ պետք է միասին նստենք կլոր սեղանի շուրջ և հանգենք ընդհանուր որոշման: Երկու կողմն էլ իրավունք չունեն միմյանցից երես թեքել: Չէ՞ որ մենք մեկ միասնական ընտանիք ենք»,- ասաց ՀԱՕԿ նախագահի տեղակալը:

Ի դեպ, կարգի համաձայն, մինչև ազգային օլիմպիական կոմիտեն չհաստատի մարզիկի անուն ազգանունը, մարզիկն օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք չի ստանա: Դ. Գաբրիելյանի, խոսքով Արթուր Գևորգյանը եղել է փայլուն բռնցքամարտիկ, իր հետ ճանապարհ է անցել և միմյանց հանդեպ փոխադարձ հարգանքը մնացել է մինչ օրս, որն այդպես էլ շարունակվելու է, իսկ առաջացած խնդիրները անպայման կլուծվեն:

«Խնդիրն այն է, որ բռնցքամարտում երկու ուղղություն կա՝ պրոֆեսիոնալ և սիրողական: Երկուսն էլ օլիմպիական մարզաձև են համարվում: Եվ մենք, իհարկե, պետք է կարողանանք սիրողական բռնցքամարտիկներին հնարավորություն տալ, որ այդ ասպարեզում հաջողության հասնելուց հետո անցնեն պրոֆեսիոնալ բռնցքամարտի: Բայց Դավիթ Թորոսյանը նպատակային ձևով շեշտը դրել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի վրա, որի արդյունքում սիրողականը մի քիչ մնացել է ստվերում: Մյուս կողմից, եթե վաղը-մյուս օրը այս ասպարեզում հաջողություն չլինի, կառավարությունը սպորտի նախարարից չի հարցնի՞, թե սիրողական բռնցքամարտը զարգացնելու համար տրամադրված գումարներն ինչի՞ վրա են ծախսվել: Չէ՞ որ հայկական բռնցքամարտն ունեցել է հզոր մարզիկներ, սկսած Վարզդատ թագավորից մինչև Վլադիմիր Ենգիբարյան, Իսրայել Հակոբկոխյան, նույն Դավիթ Թորոսյանը: Այնքան մեծ է ցուցակը, որ ես չեմ կարողանում բոլորին թվարկել: Իմ ցանկությունն է, որ մեր բռնցքամարտիկների մեծ ընտանքին բոլորը մատնացույց անեն որպես համերաշխ ու միասնական ընտանիքի: Բացի այդ,  կարողանանք կրկին 70-80 –ական թվականների համբավը ձեռք բերել հանուն սպորտի, բռնցքամարտի և Հայաստանի Հանրապետության»,- ասաց Դ. Գաբրիելյանը:

Եվրոպայի առաջնությունից 4 մեդալ, աշխարհի առաջնության 6 ուղեգիր և երրորդ տեղը գրաված հավաքականի մարզիչ Վազգեն Բադալյանին նույնպես ազատել են աշխատանքից: Վիկ Դարչինյան, Լեռնիկ Պապյան, Սուրեն Օհանյան և այլոց, 5 միջազգային սպորտի վարպետներ պատրաստած մարզիչն աշխատանքից ազատելու համար իրեն վիրավորված է զգում, քանի որ համարում է, որ իր աշխատանքը չեն գնահատում ֆեդերացիայում:

«Բոքսի զարգացմանը Հայաստանում երեք քաղաք է մասնակցում, բայց ո՛չ Վանաձորում, ո՛չ էլ Գյումրիում մրցումներ չեն անցկացվում: Թիմը ցանկություն ունի Թուրքիա, Ադրբեջան գնալու, ֆեդերացիայի նախագահն ասում է՝ չենք գնում: Թուրքիայից օլիմպիական խաղերի միայն 5 ռեյտինգային տեղ ենք բերել, որը շատ մեծ բարձունք կարելի է համարել: Մենք ուզում ենք  ֆեդերացիայի արդար ընտրություն լինի, քանի որ այն արդար չի եղել: Այստեղ անձնական խնդիրներ չկան, պարզապես ցավալի է, որ բռնցքամարտն այսօր նահանջ է արձսանագրում այն դեպքում, երբ ժամանակին առաջնային դիրքերում էր: ՀՀ 12 վաստակավոր մարզիչներ, որոնք կերտել են Հայաստանի բռնցքամարտի փայլուն պատմությունը եկել են այստեղ, որ բողոքեն: Արթուր Գևորգյանին ես էլ եմ մարզել, նա էլ լավ գիտի, թե ես ինչ մարզիչ եմ, և շատ վիրավորված եմ, որ առանց ինձ տեղեկացնելու ազատել են աշխատանքից: Իմ փոխարեն մեկ այլ մարզչի է աշխատանքի ընդունել, ով իմ ցուցանիշներից կեսով պակաս արդյունք է ապահովել: Այս ամենի պատճառը անառողջ վիճակն է, որի հետևանքով ջլատվել է ողջ կոլեկտիվը: Եվ այս բողոքի ակցիան, կազմակերպել ենք, որ Հայաստանի բռնցքամարտը հետքայլ չունենա, մասսայականություն վայելի և կարողանան որակյալ մարզիկներ ձևավորվեն: Եվ եթե ես կարողացել եմ Չինաստանում և Հնդկաստանում աշխարհի առաջնություններում հաղթել և աշխարհի չեմպիոնով Հայաստան վերադառնալ, ապա դա արդյո՞ք պատիվ չի բերում մեր երկրին»,- ասաց ՀՀ վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանը:

 

Արմինե Գրիգորյան

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League