ՃՏՊ Արշակունյաց պողոտայում. կա տուժած
SOCIETYՕգոստոսի 23-ին՝ ժամը 11:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 196 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի և Մասիս փողոցի խաչմերուկում բախվել են «Opel Astra» մակնիշի (վարորդ՝ Վ. Ջ., ծնված 1984թ.) և «KamAZ» մակնիշի ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Վ. Ջ.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



