Ոստիկանության զորքերը մեկնում են մարտական հերթապահության. նրանց ճանապարհելու արարողությանը մասնակցեց ՀՀ վարչապետը
SOCIETYՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց զինված ուժերին միանալ պատրաստվող ոստիկանության զորքերի ծառայողներին ճանապարհելու հանդիսավոր արարողությանը: ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի միջոցով հայտնեց, որ արդեն շնորհակալություն է հայտնել ոստիկանության ներքին զորքերի ծառայողներին, նրանց հարազատներին հայրենիքի սահմանները պաշտպանելու կարևոր առաքելությունը իրականացնելու պատրաստակամության համար:
«Ոստիկանության զորքերն այսօրվանից մեկնում են մարտական հերթապահության Հայաստանի պետական սահման, միանում են զինված ուժերին՝ պաշտպանելու Հայաստանի պետական սահմանները: Եվ այսօր մենք եկել ենք իրականացնելու մեր ոստիկանության զորքերի ծառայողներին ճանապարհելու հանդիսավոր արարողությունը: Ահա նրանք հենց հիմա մեկնում են մարտական հերթապահության»,- ասաց վարչապետը:
Ոստիկանության զորքերին ճանապարհելու հանդիսավոր արարողությանը մասնակցում էր նաև ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը:



