ՀՀ-ում տնտեսությունը պետք է կառուցվի արտահանելու տրամաբանությամբ. Ն. Փաշինյան
POLITICSՎարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է երկրում բարձր վճարվող աշխատատեղերի ստեղծումը: Նա այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է, որ այս նպատակին հասնելու համար կարող է օգտագործվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Նրա խոսքով՝ իրենք ամեն կերպ պատրաստ են աջակցել ՏՏ ոլորտի իրական զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ տնտեսության զարգացման իրենց ծրագրում առանձնացված է փորձարարական ճյուղ պարբերությունը: «Սա նոր գաղափարների համար է, քանի որ հիմա աշխարհում նաև բիոտեխնոլոգիան է արագ զարգանում, իսկ այս ոլորտում լուրջ ներգրավվածություն ունեն նաև մեր հայրենակիցները: Հույս ունենք՝ կքաջալերենք, ու նրանք իրենց ընկերությունների մասնաճյուղերը կբացեն նաև ՀՀ-ում: Կարող է նաև այս բլոգի մեջ մտնել դեղագործության ոլորտը»,- ասել է նա:
Նիկոլ Փաշինյանն առանձնացրել է նաև ադամանդագործությունն ու ոսկերչությունը և հիշեցրել, որ այս ոլորտները ժամանակին շատ զարգացած էին ՀՀ-ում. «Սակայն դրամի փոխարժեքի բարձրացման արդյունքում, ինչպես նաև ադամանդի շուկայի ազատականացման արդյունքում, ըստ էության, կանգ առավ այս ոլորտը:



