Քրեական գործ է հարուցվել բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում կատարված չարաշահումների հետ կապված. Մ. Թանդիլյան
POLITICSՔրեական գործ է հարուցվել բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում կատարված չարաշահումների հետ կապված: Այսօր աշխատանքային 100 օրն ամփոփող ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Նրա խոսքով՝ գործը բավականին ծավալուն է, և 2 տասնյակից ավելի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահներ և անգամ նախարարության կառույցի ղեկավար են ներգրավված:
«Ես փորձում էի հասկանալ, թե ինչպես պետք է անել, որ այստեղ կոռուպցիան վերանա, ինձ ասացին, որ այդ ոլորտում աշխատողների 99 տոկոսին ուղղակի պետք է փոխել: Իսկ դա պրակտիկայում անհնարին է: Մենք այսօր էլ հայտարարություն ենք տարածել, որ բժիշկների ենք հրավիրում»,-ասաց Թանդիլյանը:
Նախարարը վստահեցրեց, որ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտը պաշտոնավարման առաջին օրվանից եղել է իր ուշադրության կենտրոնում:



