Yerevan, 07.July.2026,
00
:
00
BREAKING


20 խորհուրդ հղիներին

LIFE

BlogNews.am-ը գրում է.

Ամենագլխավորը՝ հղին Հիվանդ չէ:
Սուտ է այն միֆը, թե հղին պետք է ուտի երկու հոգու համար, հղի կինն ուտում է ինքն իր համար, վիտամիններ, կալցիումը, յոդն ընդունում է միայն իր համար, իսկ բալիկը մայրիկի օրգանիզմից վերցնում է այն ամենը, ինչ իրեն անհրաժեշտ է:
Մի սպասեք, որ եթե Դուք հղի եք, ապա հնդկական ֆիլմերի նման Դուք պետք է ուշաթափվեք, կամ սիրտը խառնի, իրականում այդ սիմպտոմները ոչ բոլորն են ունենում, ու հաստատ սիրտ խառնելու մեջ լավ բան չկա:
Մի՛ լսեք մեծ սերնդի այն մտածմունք-խորհուրդը, որ երեխայի ՈՒԶԻ (սոնոգրաֆիան) վնաս է երեխայի համար, հավատացեք՝ այսօր բժշկությունն այնքան է զարգացել, որ սոնոգրաֆիան հնարավորություն է տալիս դեռ արգանդում հայտնաբերել շեղումներ ու կանխարգել դրանք:
Հղի կանանց, հատկապես վերջին ամիսներին, չի կարելի պառկել կամ անկողնուց վեր կենալ մեջքի վրա, պետք է պառկել կողքի, այնուհետև նոր մեջքի վրա, վեր կենալիս պետք է թեքվել կողք, այնուհետև վեր կենալ:
Հղիներին չի կարելի ձեռքերը բարձրացնել վերև, իհարկե դա չի նշանակում, որ բոլորի մոտ կարող են խնդիրներ առաջանալ, սակայն զգուշությունը չի խանգարի:
Վերջին ամիսներին շատ մի պառկեք մեջքի վրա, բալիկին դա շատ անհարմար է:
Անպայման, առաջին իսկ օրվանից պետք է խոսել երեխայի հետ, երգել նրա համար, հետազոտությունները ցույց են տվել, որ այն երեխաները, ում համար դեռ փորիկում մայրիկներն օրորոցային են երգել, IQ շատ բարձր է լինում, հայրիկը նույնպես չպետք է անմասն մնա այդ գործընթացից. նա նույնպես պետք է խոսի երեխայի հետ:
Հղիության ժամանակ Ձեզ ծանոթ և անծանոթ բոլոր մարդիկ խորհուրդներ են տալու, դուք մի նյարդայնացեք դրանից, բոլորը պարզապես ցանկանում են Ձեզ օգնել, բոլորին լսեք, սակայն մաղեք անիմաստ խորհուրդները և ընդունեք միայն այն, ինչ Ձեզ իրականում պետք է:
Աշխատեք շրջապատել Ձեզ դրական մարդկանցով, լսեք լավ երաժշտություն, նայեք լավ ու բարի ֆիլմեր, մուլտֆիլմեր, մի նյարդայնացեք. հավատացե՛ք, Ձեր բալիկն ամեն ինչ զգում է:
Հղիության ժամանակ հասարակական վայրերում, հատկապես տրանսպորտում, պոլիկլինիկայում կարելի է միշտ դիմակով ման գալ: Ռուսն ասում է՝ береженого Бог бережет:
Մի՛ հավատացեք ՍՆԱՀԱՎԱՏՈՒԹՅԱՆԸ, հղիները շատ զգայուն են, ու հատկապես այդ շրջանում սկսում են հավատալ ամեն ինչին, կառավարեք ձեր էմոցիաներն ու ոչ մի բանի մի՛ հավատացեք:
Շատ քայլեք, զբաղվեք սպորտով, եղեք ակտիվ, դա ձեզ կօգնի ծննդաբերության ժամանակ:
Հաճախեք հղիների համար նախատեսված դասընթացների, հավատացե՛ք, որ այդ շրջանում ձեզ ամենալավը կհասկանան միայն հղիները, ձեր ոչ ամուսնացած ընկերուհին կամ քույրիկը ձեզ այդ շրջանում այնքան էլ լավ ունկնդիր ու խորհրդատու չէ:
Եթե ուզում եք պահի տակ լացել, լացեք, ուզում եք ծիծաղել, ծիծաղեք, դա Ձեր օրգանիզմի հորմոնային փոփոխություններն են. մի՛ ամաչեք ցույց տալ իրական էմոցիաներ:
Այսօր ինֆորմացիան այնքան շատ է, որ հնարավոր է խճճվել այդ ամենում, ուստի շատ մի՛ կարդացեք այլ հղիների պրոբլեմների մասին ինտերնետում. պարտադիր չէ, որ դուք էլ դրանք ունենաք, եթե էմոցիոնալ եք, մի նայեք ծննդաբերության մասին վիդեոներ, տրամադրվեք ծննաբերությանը պոզիտիվ ու լավ. ի վերջո, ճիշտ են ասում, բոլորն ունեցել են, դու էլ կունենաս:
Ձայնագրեք ձեր բոլոր ՈՒԶԻ-ները, երեխայի նկարներն արգանդում տպեք, պահեք օրագիր ու հիշարժան պահերը գրանցեք:
Ճիշտ չէ այն, որ հղիները պետք է շատ միրգ ուտեն, միայն մրգով սնվելը շատ սխալ է, սնվել պետք է անալիզների պատասխաններին համապատասխան. եթե Ձեր օրգանիզմում բարձր է գլյուկոզան, ապա կարիք չկա շատ ուտել միրգ, եթե Ձեր օրգանիզմում հեմոգլոբինը ցածր է, ապա պետք է ուտել միս, չմոռանաք կաթնամթերքի մասին:
Ապագա բալիկի իրերը գնեք ինքներդ. հավատացե՛ք, վերջին ամիսներին դա ամենալավ զբաղմունքն է:
Հպարտացե՛ք Ձեր գեղեցկությամբ, Ձեր կարգավիճակով ու մի՛շտ ժպացեք, վայելե՛ք Ձեր հղիությունը:
Հ.Գ. Խորհուրդներն անձնական դիտարկումների և փորձի հիման վրա են կազմվել: 

Հեղինակ` araksblog

From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains