Մոզամբիկում հարկեր են սահմանում լրագրողների համար. ԶԼՄ-ներ
INTERNATIONAL NEWSՄոզամբիկում օգոստոսի 22-ից սկսած նոր կանոններ են ուժի մեջ մտնում, որոնցով գործնականում հարկեր են սահմանվելու լրագրության համար:
Ինչպես գրում է КоммерсантЪ-ը, արտասահմանցի լրագրողները պետք է 2500 դոլար վճարեն հավատարմագրման և այդ երկիր կատարելիք մեկանգամյա ուղևորության համար կամ 8300 դոլար՝ երկրում աշխատելու համար:
Տեղի լրագրողներն էլ լրագրողական նյութեր հրապարակելու համար ստիպված կլինեն տարեկան 500 դոլար վճարել: Իսկ տեղի այն լրագրողները, որոնք աշխատում են արտասահմանյան լրատվամիջոցների համար, կպարտավորվեն պետությանը 3500 դոլար վճարել մեկ տարվա հավատարմագրության համար:
Նոր հարկեր կգանձվեն նաև լրատվամիջոցներից: Մոզամբիկյան հրատարակչությունները պարտավոր կլինեն տարեկան 34 500 – 69 000 դոլար վճարել, իսկ ազգային ռադիոկայանները՝ շուրջ 35 000 դոլար
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



