Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


ՊՆ-ում քննությունները չպետք է ստվեր գցեն բանակի վրա. վարչապետն ընդունել է Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին

SOCIETY

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է 2016 թվականի ապրիլյան  քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և լսել նրանց բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները:  


Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի վարչությունից:

«Ինձ համար պատիվ է ձեզ հետ հանդիպելը: Ուզում եմ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել ձեզ՝ ձեր զավակների հերոսության և անձնազոհության համար: Հավատում եմ, որ նրանց  պահվածքը, խիզախությունն առաջին հերթին դաստիարակվել է ընտանիքում: Անկեղծ ասած, նախատեսում էի ավելի շուտ հանդիպել ձեզ, բայց ուզում էի նաև հանդիպումը հետաձգել, որպեսզի ինչ-որ սփոփող որոշում կայացված լիներ, որից հետո  այս հանդիպումը տեղի ունենար: Այդ որոշումը կայացվեց երկու շաբաթ առաջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ խոսքը վերաբերում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թվի ընդլայնմանը, ինչը հնարավորություն կտա աջակցություն ստանալ նաև 2015 թվականի հունվարից հետո տեղի ունեցած դեպքերի հետևանքով հաշմանդամություն ստացած անձանց և զոհված զինծառայողների ընտանիքներին:

 
 

«Սա նշանակում է, որ ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքները, հաշմանդամություն ստացած անձինք նույնպես պետական շարունակական աջակցություն կստանան: Հույս ունենք, որ դա ինչ-որ չափով  կթեթևացնի ձեր հոգսերը: Իհարկե, անսփոփելի է այն վիշտը, որ դուք հիմա կրում եք: Սա զուտ ֆինանսական խնդիր չէ, սա շատ կարևոր բարոյական խնդիր է, որպեսզի հանրությունը և պետությունը ցույց տան, որ կանգնած են հայրենիքի պաշտպանության համար զոհված կամ հաշմանդամություն ստացած անձանց և նրանց ընտանիքների, հարազատների կողքին»,- ասել է վարչապետը: Անդրադառնալով ապրիլյան պատերազմի հետ կապված հանցագործությունների բացահայտման մասին զոհված զինծառայողների ծնողների հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսօր էլ են հարցնում՝ ապրիլյան պատերազմի հետ կապված հանցագործություններ են տեղի ունեցել, դրանք չե՞ն բացահայտվելու:  Արդեն ունենք այդպիսի բացահայտումներ, և բոլորին հայտնի դրվագը, որը ամենախոշոր և առաջին  կոռուպցիոն բացահայտումներից է, հենց ուղիղ  ապրիլյան պատերազմի մասին էր, թե ինչպես օգնությունը, այդ թվում՝ տեխնիկան, զինվորներին չի հասել: 

Կարծում եմ՝ բոլորս էլ գիտենք, որ այդ գործերը քննելու ոչ մի խոչընդոտ չի լինելու: Բայց, այնուամենայնիվ, այդ քննությունները չպետք է որևէ կերպով ստվեր գցեն մեր զինված ուժերի և բանակի վրա, որովհետև բոլորս էլ գիտենք, և ակնհայտ է, որ բարեխիղճ, անձնազոհ սպաների և զինվորների թիվը մեծ է, և ես համոզված եմ, որ մեր զինված ուժերի և՛ բարձրաստիճան, և՛ միջին օղակի, և՛ ենթասպայական, և՛ շարքային կազմի շատ մեծ մասը սեփական ծառայության իմաստը, նպատակը և առաքելությունը գիտակցող մարդիկ են և շատ փոքր թվով մարդիկ են, ովքեր հակառակ տրամաբանությամբ են առաջնորդվում: Ընդհանրապես այդ հետաքննությունները, կարծում եմ, Հայաստանի պետականության հեղինակությունը բարձրացնելու նպատակ ունեն, և ոչ թե հակառակը: Իհարկե, նեգատիվ տեղեկատվությունը միշտ էլ որոշակի տհաճություն է պատճառում, բայց, կարծում եմ, մենք այդ ամենին պետք է նայենք, վերաբերվենք որպես առողջացման գործընթացի, ինչն անխուսափելիորեն պետք է իրականացնենք: Կրկին իմ խոնարհումը ձեզ, ձեր ընտանիքների, ձեր զավակների և հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված բոլոր զինվորների, կամավորների, ազատամարտիկների և նրանց ընտանիքների առաջ: Հույս ունեմ, որ աջակցության հիմնադրամի հնարավորությունները շարունակաբար կմեծացնենք, և աջակցության գործընթացը գնալով ավելի ու ավելի վաղ թվականների դեպքերի վրա կտարածվի, որպեսզի կարողանանք ինչ-որ ձևով արձանագրել, որ մենք բարոյապես, նաև ֆինանսապես  նեցուկ ենք լինում մեր զոհված, հաշմանդամություն ստացած զինվորներին և նրանց հարազատներին»:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ խաղաղության հասնելու համար պետք է բոլորը գնան բանակ, ծառայեն, բանակից չխուսափեն, իսկ ոմանք էլ կաշառք չվերցնեն և մարդկանց ապօրինի չազատեն բանակից: «Եթե Հայաստանի Հանրապետությունում կա զինկոմ, ով ձեռքը երկարացնում է և փող է վերցնում՝ ինչ-որ մեկին բանակից ազատելու համար, պետք է խստագույնս պատժվի. նա ընդհանրապես իրավունք չունի Հայաստանի զինված ուժերի սպայի կոչումը կրել»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:   

Զոհված զինծառայողների ծնողները շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելու և իրենց խնդիրները լսելու համար: Նրանք համոզմունք են հայտնել, որ իրականացված թավշյա հեղափոխութան և տեղի ունեցող փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի լիարժեք բացահայտել  մի շարք, այդ թվում՝ քառօրյա պատերազմի ընթացքում իրականացված հանցագործությունները:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League