ՊԵԿ–ում նոր նշանակումներ են արվել. «Փաստ»
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի պետեկամուտների կոմիտեում յուրաքանչյուր նշանակում կամ ազատում հասարակական մեծ հնչեղություն է ստանում, առավել ևս, որ նման փոփոխությունների պակաս իշխանափոխությունից հետո չի զգացվում:
Մասնավորաբար, մեր տեղեկություններով, ՊԵԿ– ում տեղի ունեցող լայնածավալ փոփոխությունների արդյունքում Արևմտյան մաքսատան վարչության պետ է նշանակվել Մելքոն Աղաջանյանը, ով ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալն էր: Ըստ համակարգի ներսում շրջանառվող լուրերի, Աղաջանյանը ոլորտի լավագույն մասնագետներից մեկն է, գիտակ ու բանիմաց կադր:
Սակայն սա միակ նոր նշանակումը չէ: ՊԵԿ –ի մեր աղբյուրների փոխանցմամբ, ՊԵԿ Հարավային մաքսատուն–վարչության պետ է նշանակվել Արա Ավետիսյանը, ով 2001–2006թթ. եղել է ԼՂՀ ՆԳՆ 10–րդ բաժնի պետը, 2006–2007թթ.–ին` ԼՂՀ Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության ապահովման ծառայության պետը, իսկ 2007– 2018թ.թ.–ին` ՀՀ–ում ԼՂՀ Ոստիկանության ներկայացուցիչը: Ավետիսյանը պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2–րդ աստիճանի շքանշանով, «Շուշիի ազատագրման համար», «Մարշալ Բաղրամյան», «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» և այլ մեդալներով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



