Հայաստանը հակակոռուպցիոն ոլորտում բարելավել է իր դիրքերը
SOCIETYՀակակոռուպցիոն ոլորտում գործող միջազգային կազմակերպությունների վերջին գնահատականներով Հայաստանը բարելավել է իր դիրքերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
«2018 թվականին հաստատված (Փարիզ) Հայաստանի վերաբերյալ հակակոռուպցիոն զեկույցով արձանագրված է, որ այս փուլում հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանին ներկայացված բոլոր 21 հանձնարարականները կատարված են»,- ասաց Զեյնալյանը:
Նախարարի խոսքով` «Ազդարարման մասին» օրենքում կատարված համապատասխան փոփոխությունների համաձայն ազդարարման էլեկտրոնային միասնական հարթակը կգործի 2019 թվականի հունվարի 1-ից:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



