Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է Հունաստանի պարտքային ճգնաժամի ավարտի մասին
SOCIETYՀունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ երկրի համար պարտքային ճգնաժամի 8-ամյա ոդիսականն ավարտվել է. Հունաստանը հասել է իր առաջ դրված նպատակներին և հետ չի վերադառնա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Այսօր մեր հայրենիքի համար նոր օր է: Կոշը տնտեսության, անկման և սոցիալական կործանման հուշագրերը (վարկատուների հետ համաձայնագրեր) վերջապես ավարտվեցին: Մեր երկիրը վերականգնում է իր ճակատագիրն ու ապագան որոշելու իրավունքը՝ որպես նորմալ եվրոպական երկիր առանց որևէ օտարերկրյա հարկադրանքի, առանց որևէ շանտաժի, առանց մեր ազգի նոր զոհերի»,- ասել է Ցիպրասը 86 միլիարդ եվրոյի օգնության երրորդ ծրագրի ավարտի մասին հեռուստաուղերձի ընթացքում:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



