ՀՔԾ պարզաբանել է Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ու գրասենյակի խուզարկությունը
SOCIETYՀատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ու գրասենյակի խուզարկության վերաբերյալ հաղորդագրություն չտարածելու հարցը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է. «Չկարևորելով Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատանն ու գրասենյակում 2018 թվականի օգոստոսի 6-ին կատարված խուզարկության հանգամանքը` ՀՀ հատուկ քննչական ծառայությունն այդ մասին պաշտոնական հաղորդագրություն չէր տարածել, սակայն հաշվի առնելով 2018 թվականի օգոստոսի 20-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներից ստացված բազմաթիվ հարցումները` ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ընդամենը հաստատել է նշված տարածքներում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկության փաստը»:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



