Yerevan, 07.May.2026,
00
:
00
BREAKING


Այսօրվա ՌԴ-ը հենց այն է, ինչի դեմ հեղափոխություն տեղի ունեցավ ՀՀ-ում. քաղաքագետը՝ հայ-ռուսական հարաբերությունների խորացման մասին

SOCIETY

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ՌԴ-ի հետ հարաբերություններին առնչվող, կապված է նրա հետ, որ Հայաստանը ցանկանում է հարաբերությունների հարթությունը փոխել՝ դառնալով ինչպես հավասարը հավասարի հետ:

Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Սակայն նա դժվարացավ ասել, թե նման քաղաքականությունն ինչ հանգուցալուծում կունենա:

«ՌԴ–ն այն պետությունը չէ, որն ընդունակ է ուղղահայաց հարաբերությունների, իհարկե, եթե նրան չեն պարտադրում դա անել: Այսինքն՝ սա ընդամենը ցանկություն է, և մենք հասկանում ենք, որ իրականությունը շատ ավելի բարդ է, կյանքը ցույց կտա, թե որքանով դա կդառնա իրականություն»,- ասաց նա:

Ռուբեն Մեհրաբյանը հայ-ռուսական հարաբերություններն այս պահին մեկ բառով է որակում՝ ճգնաժամային, ընդ որում անկանխատեսելի ելքով ճգնաժամ է համարում:

 
 
Միևնույն ժամանակ նա նշեց, որ ինչ-որ առումով ճգնաժամը կառավարելի է: Նա համակարծիք է այն դիտարկման հետ, որ ՌԴ հասարակական ու քաղաքական գործիչները մեկ անգամ չեն հայտարարել, որ Ադրբեջանն իրենց ռազմավարական դաշնակիցն է, ավելին՝ ԵՏՄ-ն առանց Ադրբեջանի չի կարող լինել: Նրա կարծիքով՝ այս ամենը անհետևանք չի մնա, ավելին՝ գտնում է, որ հիմա ՀՀ–ը բավականին բարդ վիճակում է:

«Այո՛, սա իսկապես լինելու է շատ բարդ, քանի որ Ադրբեջանը ՌԴ-ի համար մնում է ամենահոգեհարազատ երկիրը՝ բոլոր առումներով: Բան այն է, որ նույն դիկտատուրան ու նույն անփոփոխ իշխանությունն է, իհարկե, ՀՀ-ն այս իմաստով որպես համակարգ հանդիսանում է շատ վատ օրինակ, շատ վտանգավոր օրինակ: Այս իմաստով ձեր բերած օրինակն էլ վկայում է այն մասին, որ ՀՀ-ն շատ բարդ վիճակում է, իսկ, թե ինչպես է իրականություն դառնալու Փաշինյանի տեսլականը, լավ չեմ պատկերացնում, քանի որ այսօրվա ՌԴ-ն հենց այն է,  ինչի դեմ հեղափոխություն տեղի ունեցավ ՀՀ-ում»,- ընդգծեց Ռուբեն Մեհրաբյանը:

Քաղաքագետը վտանգ է տեսնում նաև Արցախի հիմնախնդրի հետ կապված, քանի որ ՌԴ-ն Ադրբեջանին դաշնակից է համարում: Նա չի բացառում նաև նոր սադրանքներ հայ-ադրբեջանական սահմանին. «Հենց մեր խոսակցության պահին էլ հնարավոր է, հիմա բավականին անկանխատեսելի ժամանակահատվածում ենք ապրում: Սա այն իրականությունն է, որի մեջ կանք ու տևական ժամանակ կլինենք: ՀՀ-ում փոխվեց իշխանությունը, եկան մարդիկ, որոնց վրա կոմպրոմատ ՌԴ-ն չունի, բնականաբար, այդ լարումը շատ օրինաչափ ձևով մեծացավ, ինչը նույնպես բնական է: Ոչ թե նոր կառավարությունն է մեղավոր, այլ օբյեկտիվ իրավիճակ է»,- շարունակեց Ռուբեն Մեհրաբյանը:

Քաղաքագետն այս պահին Արցախի հիմնախնդրի կարգավորման հեռանկար չի տեսնում: Մեհրաբյանի խոսքով՝ միակ հնարավորությունն առկա վիճակը կառավարելի հունում պահելն է՝ թույլ չտալով սրանից ավելի զարգացումներ: Ինչ վերաբերում է միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերին, Մեհրաբյանը շեշտեց, որ առկա իրողությունը հուշում է, որ ՀՀ-ն պետք է դիվերսիֆիկացնի իր արտաքին քաղաքականությունը, արտաքին տնտեսական քաղաքականությունը, անվտանգության ու պաշտպանական քաղաքականությունը:

«Դիվերսիֆիկացումը պատկերացնում եմ Արևմուտքի հետ, որովհետև այս իմաստով այն, ինչ արվում է, հռչակվում է ՀՀ-ում, Արևմուտքը մեզ համար դարձնում է բնական դաշնակից»,- շեշտեց քաղաքագետը:

Մեհրաբյանը չբացառեց, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների է՛լ ավելի խորացումը կարող է ազդել ՀՀ-ի՝ Արևմուտքի հետ հարաբերությունների վրա: Նա հիշեցրեց, որ ԱՄՆ-ը ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու քաղաքականությունը չի դադարեցրել:

«Ավելի ուժեղացնելու է ԱՄՆ-ն պատժամիջոցների քաղաքականությունը, ավելի համակարգված են դարձնելու, պարզապես «սատկացնելու են» ՌԴ-ի պոտենցիալը, որը հավասարազոր է ՌԴ ագրեսիվ պոտենցիալին: Հենց սրանով է պայմանավորված այս քաղաքականությունը, որովհետև հենց ՌԴ-ն ավել փող է ունենում, ուզում է իր կացինը սրել, հետևապես մենք նաև այս իրողությունը պետք է հաշի առնենք»,- եզրափակեց Ռուբեն Մեհրաբյանը:

 

 

 

 
AraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum