Yerevan, 27.January.2026,
00
:
00
BREAKING


Հնդկահավը ո՛չ հնդկական է, ո՛չ էլ, առավել ևս, թուրքական

SOCIETY


Մենք գիտենք, որ...

Հնդկահավը, ինչպես երևում է անունից, տարածվել է Հնդկաստանից: Ի դեպ, անգլերենում այն այլ կերպ է կոչվում՝ «Тurkie cocks», որը թարգմանվում է որպես «թուրքական թռչուն», այսինքն՝ «ծագում» է Թուրքիայից :

Իրականում այդպես չէ:

Անգլերենում և եվրոպական մի շարք լեզուներում այն կոչվում է թուրքական թռչուն, քանի որ այն Եվրոպայում և Անգլիայում տարածել են թուրք վաճառականները, իսկ Թուրքիայում, ինչպես նաև Հայաստանում այն կոչվում է հնդկական թռչուն կամ հնդկահավ, քանի որ իսպանացիները դրանց բերել էին Վեստ–Ինդիայից (այդպես էր Ամերիկան այն ժամանակ կոչվում): Օրինակ պորտուգալացիները հնդկահավին կոչում էին ռեգի: Ամերիկայի բնիկները, ըստ քարոզիչ վանականների, հնդկահավին կոչում էին furkee, չնաած հայտնի չէ, թե որ ալգոնիկյան լեզվից է հայտնվել այս բառը: Չոկտաու հնդկացիները հնդկահավին անվանում են fakit– fakit՝ այն ձայնի նմանությամբ, որը նա արտաբերում է: Նույնիսկ գիտությունը, կարծես, դեռ չի որոշել, թե ինչպես պետք է անվանել հնդկահավին: Լատինական անունը՝ Meleagris gallopavo, բառացիորեն թարգմանվում է որպես «հավ– սիրամարգ» և կարծես լեզվական երկտեղություն է: Տարբեր լեզուներում տարբեր է նաև հնդկահավերի հանած ձայների արտաբերումը: Որոշ լեզուներ փոխանցում են այն որպես «գլու, գլու», այլ լեզուներ՝ «քըրք, քըրք»: Հին հրեերենում, սակայն, հնդկահավը ձայնում է «te–karkerim»:

Հնդկահավերը (ճոլոկներ, գոռելներ) հավերի կարգի հնդկահավերի ընտանիքի թռչուններ են։ Մարմնեղ են, ոտքերը՝ երկար և ամուր, գլուխը և պարանոցի վերին կեսը՝ չփետրավորված։ Կտուցի հիմքի մոտ ունի մսային հավելուկ, իսկ կոկորդի հատվածի վրա՝ մաշկային ծալք։ Ընտանի հնդկահավերը վայրիներից տարբերվում են մարմնաչափերի մեծությամբ, գյուղատնտեսական թռչուններից ամենախոշորներն են (կենդանի զանգվածը՝ 12–16, առավելագույնը՝ 20 կգ)։ Բուծվում են բացառապես որպես մսատու։ Միսը բարձրորակ է և համեղ։ Հնդկահավաբուծությունը ներկայումս առավել տարածված է ԱՄՆ–ում և Կանադայում ։

Իրականում հնդկահավը 1520–ական թվականներին է բերվել Եվրոպա: Նախ, դրանց իրենց հայրենի Մեքսիկայից տեղափոխել են Իսպանիա, իսկ այնտեղից՝ թուրք վաճառականների միջնորդությամբ, տարածվել ամբողջ Եվրասիա մայրցամաքով: Շատ շուտով այս թռչունը դարձել է հարուստ դասի սիրած կերակուրը: Սիրված էր նաև եկեղեցու հայրերի համար: 

1585 թ.–ից հնդկահավ ուտելը Անգլիայում վերածվել է Սուրբ Ծննդյան տոնի ավանդույթի: Հաշվի առնելով սա՝ Նորֆոլքի ֆերմերները որոշում են ավելի մեծ օգուտներ ստանալ՝ նոր տեսակի հաշվին. խնդիր է դրվում վայրի հնդկահավից ստանալ ավելի շատ կրծքամիս ունեցող` խաղաղ և հնազանդ ընտանի թռչնի տեսակ, որը և հաջողվում է: Անգլիայում են բուծվել հնդկահավի ամենատարածված ցեղատեսակները՝ «Norfolk black» և «Dutch white», հետագայում դրանք արդեն այնտեղից արտահանվել են Ամերիկա: Այսօր ԱՄՆ–ում սննդում օգտագործվող հնդկահավերի մեծ մասը այդ տեսակների սերունդն է:

16–րդ դարի վերջից սկսած՝ Անգլիայում հնդկահավերը ամեն տարի Նորֆոլ քից քշվում էին մինչև Լոնդոն՝ Լեդենհոլլ շուկա: Այս ամբողջ ճանապարհը 160 կմ է, և թռչունները ամբողջ երեք ամիս ճանապարհին էին լինում: Թռչուններին անգամ հատուկ կաշվե կոշիկներ էին հագցնում՝ ոտքերը փրկելու համար: 1000 հնդկահավի քշելու գործընթացը կառավարում էին երկու թռչնապահ՝ երկար ուռենու կամ ընկուզենու ձողերով, որոնց ծայրին կապվում էր կարմիր կտոր: Սուրբ Ծննդից մի քանի շաբաթ առաջ Լոնդոնի փողոցներում երթևեկությունը հաճախ ամբողջովին կաթվածահար էր լինում հնդկահավերի հսկայական քանակների պատճառով, որոնք քայլում էին Նորֆոլքից և Սուֆոլքից դեպի մայրաքաղաք:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia