Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Քաղաքական պարզաջրումներ. հարյուր տոկոսանոց սիրելիներ ու ատելիներ չեն լինում. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցած երկու շաբաթները շարժունակության տեսանկյունից հարուստ չէին հայաստանյան քաղաքական դաշտի համար. թերևս կարող ենք առանձնացնել Ռոբերտ Քոչարյանի շուրջ ընթացող իրադարձություններն ու կառավարության, իսկ ավելի ստույգ՝ վարչապետի 100 օրվա ամփոփիչ հանրահավաքը: Սակայն խորքային իմաստով, քաղաքական դաշտում բուռն գործընթացներ են ընթանում, որոնք, անկախ նրանից, թե ինչքանով են բարձրաձայնվում կամ հայտնվում հանրության ուշադրության կենտրոնում, այնուամենայնիվ կանխորոշելու են առնվազն առաջիկա մի քանի ամսվա, եթե ոչ տարվա հասարակական, քաղաքական իրողությունները:

Ըստ էության, Քոչարյանի անձի շուրջ իրավական գործընթացները՝ կալանավորումը, ապա խափանման միջոցի փոփոխությունը, կարելի է ասել ակնհայտ դուրս են եկել իրավական դաշտից և հստակ քաղաքական երանգներ ձեռք բերել: Նման զարգացումն ինքնին հուշում է, որ թերևս հենց այս քաղաքականացվածության արդյունքում Քոչարյանն ըստ էության դառնում է քաղաքական գործոն: Իհարկե, ներկայումս շատերն ասում են, ոմանք էլ պնդում, որ Քոչարյանի գնացքն արդեն մեկնել է, սակայն խնդիրն այստեղ ոչ թե Քոչարյանի անձն է, այլ նրա միջոցով կամ նույնիսկ նրան օգտագործելով՝ քաղաքական իրականության մեջ իրողություններ ձևակերպելու ցանկությունն ունեցող քաղաքական ուժերի առկայությունը: Իսկ այդպիսիք այսօր կան:

Ըստ էության, ներկայումս նպատակահարմար էլ չէ անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ընթացող իրավական գործընթացներին, որոնք ի վերջո հենց իրավունքի և արդարադատության տիրույթում են, այլ հարց է, թե ինչ խնդիրներ են իրենց համար ձևակերպել բացահայտ կամ անուղղակի կերպով նրա աջակցությամբ հանդես եկող ուժերը: Վերջիններիս շարքում ՀՅԴ–ն պարզ և հասկանալի կերպով մի շարք հաղորդագրություններ հղեց, համաձայն որոնց Քոչարյանին նա վերցնում է, այսպես ասած, իր հովանու տակ: Այստեղ որևէ զարմանալի բան չկա, որովհետև անգամ նախագահության տարիներին սեփական կուսակցություն ու կուսակցական ուղղակի հենարան չունեցող երկրորդ նախագահի համար Դաշնակցությունն իրականացրել է հենց նշված գործառույթները:

Մյուս կողմից, դեռևս Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության նպատակով ԱԺ՝ հիմնականում հանրապետական պատգամավորների ստորագրահավաքը ավելի շատ ուղղված էր ոչ թե հենց խափանման միջոցի փոփոխությանը, այլ ավելի շուտ ցույց էր տալիս մի պարզ իրողություն՝ Հանրապետականը սահուն քայլերով փորձում է տեղավորվել Քոչարյանի թևի տակ կամ էլ հակառակը՝ Քոչարյանին փորձում է օգտագործել նոր իրողության պայմաններում: Այս տեսանկյունից մի փոքր ճշտում թերևս կարելի է. ստեղծված իրավիճակում ամենայն հավանականությամբ Քոչարյանի պաշտպանությամբ հանդես եկող ուժերը բոլորովին էլ նրա անձի նկատմամբ անշահախնդիր սիրուց չէ, որ նման վարքագիծ են դրսևորում: Խնդիրն իրականում այն է, որ առկա պայմաններում և՛ ՀՀԿ–ն, և՛ Դաշնակցությունը հետագա քաղաքական վարքագծի ձևակերպման խնդիր ունեն: Պարզից էլ պարզ է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում մասնավորապես ՀՅԴ–ն կարող է անգամ անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր ունենալ: Մյուս կողմից, միամտություն կլինի կարծել, որ այսօր հայաստանյան հասարակությունը 100 տոկոսով աջակցում է նոր իշխանությանը, այդպես պարզապես չի լինում, ի վերջո, կան նախկին իշխանությունների հավատարիմ հատվածներ, պաշտոնաթող չինովնիկներ, նախկին վարչակարգի հետ տարատեսակ սերտ կապեր ունեցողներ և պարզապես մարդիկ, ում համար ներկա իշխանությունը պարզապես ընդունելի չէ կամ էլ սիրելի չէ: Սա, իհարկե, նորմալ է, որովհետև չի կարող լինել միատարր և միանման տրամադրություններ ունեցող հասարակություն, եթե իհարկե, խոսքը ավտորիտարիզմի կամ տոտալիտարիզմի մասին չէ: 

Սակայն ներկա իշխանությունից դժգոհ հատվածին պետք է որոշակի կազմակերպական չափումների մեջ դնել: Ըստ էության՝ այս օրերին մենք տեսնում ենք հենց այդ կազմակերպական գործընթացները: Այստեղ, ի դեպ, բոլորովին էլ Քոչարյանի անձը չէ էականը, պարզապես նա հայտնվեց հարմար պահի հարմար տեղում, առավել ևս այն դեպքում, երբ նույն Հանրապետականը կարծես թե որոշակի ցայտնոտային վիճակում էր գտնվում և ներկա իշխանություններին ֆեյսբուքյան քննադատություններից զատ որևէ գործընթացի մեջ չէր մտնում: Այս իրավիճակում բեկում գրանցվեց, երբ Քոչարյանն իր երկրորդ հարցազրույցում խոսեց քաղաքականություն վերադառնալու և վերջինիս ձևաչափերի մասին: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ–ն և ՀՅԴ–ն ի դեմս Քոչարյանի տեսան այն խողովակը, որը նրանց հնարավորություն կտա մնալ քաղաքական դաշտի դերակատարներ: Սակայն կարծիքներ կան, որ Քոչարյանին աջակցող քաղաքական ուժերը կարող են կորցնել իրենց դիմագիծը: Ի վերջո, անկախ ՀՀԿ–ի հանդեպ վերաբերմունքից, Հանրապետականը կարող է և պետք է լինի կառուցողական ընդդիմություն, իհարկե, դրա համար ժամանակ է հարկավոր, սակայն Հանրապետականի նման տրանսֆորմացիան միմիայն ի շահ պետության կլինի: Այս տեսանկյունից արդեն «Քոչարյանի գործը» վտանգ է դառնում հենց ՀՀԿ–ի համար, որը պարզապես կարող է կորցնել կայացած քաղաքական ուժ լինելու հնարավորությունը: Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, ապա վերջինիս նույնիսկ հարկ չկա անդրադառնալ, քանզի նրանք լեզու չկարողացան գտնել միայն ՀՀՇ–ի ու Տեր–Պետրոսյանի հետ և, ամենայն հավանականությամբ, առաջիկայում շարունակելու են լինել չափազանց «ճկուն», ինչպես որ հիմա են՝ մի կողմից կառավարություն կազմելով, մյուս կողմից պաշտպանելով ներկա իշխանության մոլի հակառակորդին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League