Ինդոնեզիայում երկրորդ հզոր երկրաշարժն է տեղի ունեցել մեկ օրում
INTERNATIONAL NEWSԻնդոնեզիայի Լոմբոկ հայտնի զբոսաշրջային կղզուց 124 կմ հեռավորությամբ ընկած հատվածում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել մեկ օրում:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը, այս անգամ երկրաշարժի հզորությունը կազմել է 7.2 մագնիտուդ:
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է ծովում՝ ոչ մեծ խորությամբ՝ ընդամենը մեկ կմ: Ցունամիի նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը հայտարարել է, որ ցունամիի առաջացման վտանգ չկա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին` ավելի վաղ, Լոմբոկ կղզում 6.3 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



