Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Քոֆի Անանի մահվան կապակցությամբ
SOCIETYՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մահվան կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ արտաքին գործերի նախարարը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը.
«Խորապես ցավ եմ ապրում՝ լսելով Քոֆի Անանի մահվան լուրը: Նա մեծ ժառանգություն է թողել ՄԱԿ-ում բազմակողմանի, ակտիվ և պատասխանատու աշխատանքի ընթացքում: Անգնահատելի է նրա ներդրումը ցեղասպանությունների կանխարգելման գործում ՄԱԿ-ի դերակատարումն ոամրապնդելու հարցում»,- գրել է Զոհրաբ Մնացականյանը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



