Տուլայում ավտովթարից տուժածների բուժման և զոհվածների հուղարկավորության բոլոր ծախսերը կհոգա կառավարությունը. armlur.am (տեսանյութ)
VIDEOԿառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Տուլայի մարզում տեղի ունեցած վթարի զոհերի հիշատակը: Այնուհետև Աբրահամյանը նշեց, որ այս հարցով ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որի անդամներ` տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ու առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը գտնվում են Ռուսաստանում, հանդիպել են վնասվածք ունեցողներին, բժիշկներին, հետևում են իրավիճակին: Վարչապետը հայտնեց, որ երեկ քննարկում են ունեցել նախագահի հետ և որոշում կայացրել, որ բուժման, ինչպես նաև հուղարկավորության բոլոր ծախսերը կառավարությունը կվերցնի իր վրա: Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսը վթարի էր ենթարկվել, որի հետևանքով զոհվել էր 8, վիրավորվել` 43 ՀՀ քաղաքացի:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



