Միգրացիոն հոսքերը կարող են դրականորեն ազդել ԵՄ-ի տնտեսության աճի վրա. եվրակոմիսար
ECONOMICSՄիգրացիոն հոսքերը դրական ազդեցություն կունենան Եվրամիության տնտեսության աճի վրա: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը նոյեմբերի 5-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է տնտեսական եւ ֆինանսական հարցերով եվրակոմիսար Պիեռ Մոսկովիսին:
«Միջնաժամկետ հեռանկարում դրական ազդեցություն Է սպասվում պայմանով, որ տեղերում ճիշտ քաղաքականություն կվարվի աշխատաշուկա մուտքը դյուրացնելու հարցում: Ընդհանուր առմամբ ԵՄ-ի համար կանխատեսվում Է տնտեսության ոչ մեծ աճ, բայց առանձին անդամ երկրներում այն կարող Է ավելի զգալի լինել»,-ասել Է նա:
Համադրելով թվերը՝ Մոսկովիսին նշել Է, որ մինչեւ 2017 թվականը գաղթականների հոսքերը ՀՆԱ-ն կարող են ավելացնել մինչեւ 0,03 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



