Երևանի «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում բախվել են մեքենաներ
SOCIETYՕգոստոսի 17-ին, ժամը 17:26-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բ թաղամասի 1-ին փողոցում գտնվող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Passat» մակնիշի և «Mercedess E320» մակնիշի ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայի ուղևորն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



