ՃՏՊ Կապան-Գորիս ավտոճանապարհին. տուժածները ԻԻՀ քաղաքացիներ են
SOCIETYՕգոստոսի 17-ին, ժամը 12:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան հայտնվել է ձորում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 19-րդ կմ-ին «Peugeot» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ռահզադ Ռահիմի, ծնված 1950 թ., Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվելով հայտնվել ձորում:
Վարորդը և ուղևորն (Դավուդ Սադղյանը, ծնված 1955 թ.) ինքնուրույն դուրս են եկել ձորից և տեղում ստացել համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



