Ադրբեջանական զինուժը միջպետական ճանապարհին գնդակոծել է «ֆուռը»
SOCIETYAravot.am-ը գրում է.
Սահմանամերձ Բաղանիս գյուղից հայտնեցին, որ այսօր՝ նոյեմբերի 5-ին,ժամը 16.30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Բաղանիսի ծայրին, միջպետական ավտոճանապարհին, արհեստական լճակի մոտ գնդակոծել է մեծ բեռնատար, «ֆուռի» անիվներից մեկը գնդակներից ծակվել է, բեռնատարն այլ վնասներ էլ է կրել: Բեռնատարի արտասահմանցի վարորդին, որը գնդակոծությունից վախեցել է, Ոսկեվան գյուղի 2 բնակիչներ իրենց տուն են տարել: Բեռնատարը մնում է սահմանագոտում: «Ֆուռի» գնդակոծությունից հետո հայ սահմանապահները 2 կողմից՝ Բաղանիսում եւ Ոսկեպարում, քարերով փակել են միջպետական ավտոճանապարհը: Այն ներկայումս փակ է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
1
Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close
2
When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan
3
Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in Armenia
4
On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the ...



