Թուրքիան իրավական միջոցներ կձեռնարկի F-35-ի մատակարարումներից ԱՄՆ-ի հրաժարվելու դեպքում
INTERNATIONAL NEWSԹուրքիան մտադիր Է իրավական միջոցներ ձեռնարկել, եթե Միացյալ Նահանգները փորձի խանգարել հինգերորդ սերնդի F-35 ամերիկան կործանիչների մատակարարումներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 15-ին հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալընը՝ ելույթ ունենալով Անկարայում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակում Էր NTV հեռուստաալիքը:
«Թուրքիան ոչ միայն այն երկիրն Է, որը F-35 Է գնում, մենք նաեւ մասնակցում ենք այդ նախագծին: Մեր օդաչուներն արդեն ուսուցում են անցնում եւ սովորում են կառավարել այդ մեքենաները,-նշել Է նա:-Բայց եթե հարկ լինի, մենք կդիմենք իրավական միջոցների: Բայց կարծում եմ, որ բանը դրան չի հասնի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



