Ճապոնիայում պատրաստվում են հավանական աղետալի հրաբխի ժայթքելուն
INTERNATIONAL NEWSՃապոնիայի կառավարությունը ճգնաժամային շտաբ Է ստեղծել երկրի հարավ-արեւմուտքում հրաբխի աղետալի ժայթքման վտանգի կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Kyodo գործակալությունը:
Ավելի վաղ Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական վարչությունը նախազգուշացրել Է երկրի հարավ-արեւմուտքի Կուտինոերաբու կղզում հրաբխի ուժգին ժայթքման հնարավորության մասին, որը կարող Է աղետալի հետեւանքներ ունենալ մարդկանց բնակության շրջաններում: Մասնագետների տվյալները հիմնված են հրաբխային երկրաշարժերի թվաքանակի կտրուկ աճի վրա:
Վարչությունն այդ շրջանում վտանգի մակարդակը երկրորդից բարձրացրել Է միանգամից մինչեւ չորրորդ, ինչը նշանակում Է «պատրաստվել տարհանման», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



