Մոսկվայում վախճանվել Է գրող Էդուարդ Ուսպենսկին
SOCIETYՄոսկվայում 80 տարեկան հասակում վախճանվել Է գրող, սցենարիստ, մանկական գրքերի հեղինակ եւ հեռուստահաղորդավար Էդուարրդ Ուսպենսկին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել են Ռուսաստանի զանգվածային լրատվամիջոցները վերջին տարիներին նա բուժվում Էր ուռուցքային հիվանդությունից:
Օգոստոսի սկզբին հաղորդվել Էր, որ գրողը կորցրել Է գիտակցությունը Պուչկովո գյուղի՝ իր տանը, նրան անհետաձգելի օգնություն րԷ պահանջվել:
Ուսպենսկին ստեղծել Է բազմաթիվ հանրաճանաչ հերոսներ՝ կոկորդիլոս Գենային եւ Չեբուրաշկային, կատու Մատրոսկինին, Քեռի Ֆյոդորին, փոստատար Պեչկինին եւ շուն Շարիկին: Ընդհանուր առմամբ գրողի սցենարներով եւ ստեղծագործություններով նկարահանվել Է 60 մուլտֆիլմ:
Ուսպենսկու ստեղծագործությունները թարգմանվել են 25 լեզուներով:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



