ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում. կա տուժած
SOCIETYՕգոստոսի 14-ին՝ ժամը 19:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելլաջիո» ռեստորանային համալիրի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ճամփեզրի սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Daewoo» մակնիշի ավտոմեքենան բախվել է ավտոճանապարհի եզրապատնեշին:
Վարորդը (Ա. Ղ., ծնված 1985 թ.) քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել թիվ 1 համալսարանական կլինիկա:
Փրկարարներն ուղևորին (Ս. Չ., ծնված 1984 թ.) պատգարակով մոտեցրել են թիվ 1 համալսարանական կլինիկա, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



