Ռազմական ոստիկանությունը աշխատանքներ է իրականացնում զորամասերում
SOCIETYՌազմական ոստիկանությունը զորակոչից սկսած շարունակում է ուշադրության կենտրոնում պահել զորակոչից տեղակայման վայր մեկնած նորակոչիկներին՝ նպաստելով զինծառայողների շրջանում արատավոր բարքերի վերացմանը, ինչպես նաև բանակում միջանձնային հարաբերությունների մակարդակի բարձրացմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ռազմական ոստիկանության բարձրաստիճան սպայական կազմը եղել է սահմանամերձ բոլոր զորամասերում, տեղում ծանոթացել զորամասերում տարվող աշխատանքներին: Վերջիններս նորակոչիկներին ծանոթացրել են գործող օրենքներին, դրանցում իրենց իրավունքներին ու պարտականություններին»,- գրել է Հովհաննիսյանը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



