Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով 37 մարդ է զոհվել
INTERNATIONAL NEWSՀնդկաստանի Կերալա նահանգում ուժեղ ջրհեղեղներ են գրանցվել, որոնց հետևանքով զոհվել է 37 մարդ: Եվս մոտ 36 հազար մարդ տարհանվել է, հայտնում է The Guardian-ը:
«Իր զբոսաշրջային հանգստյան քաղաքներով հայտնի Կերալա նահանգում ամեն տարի մուսսոններ են գրանցվում, սակայն այս անգամ անձրևներն առանձնահատուկ ուժեղ են եղել: Դրանք բերել են ջրհեղեղների, որոնց հետևանքով արդեն զոհվել է 37 մարդ, իսկ մոտ 36 հազար տեղացի տարհանվել է 350 ժամանակավոր ճամբար»,- ասված է հաղորդագրությունում:
Փրկարարական գործողություններին մասնակցել է Հնդկաստանի բանակը:
Կերալա նահանգի բնակչությունը կազմում է 33 միլիոն մարդ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



