Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


ՄԻՊ գրասենյակը հայտարարություն է տարածել քրգործերի քննության ընթացքում իրավունքների ոտնահարման միտումների առնչությամբ

SOCIETY

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել քրեական գործերի քննության գործընթացում նկատվող իրավունքների ոտնահարման վտանգավոր միտումների առնչությամբ:  «Արմենպրես»-ը հայտարարությունը ներկայացնում է ամբողջությամբ.

«Վերջին ժամանակաշրջանի քրեական գործերի առնչությամբ ստեղծված իրավիճակի ուսումնասիրությունը վկայում է, որ նկատվում են մի շարք գործերին ներգրավված անձանց իրավունքների ոտնահարման վտանգավոր միտումներ, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում նրանց մեղավորության՝ որպես հաստատված փաստի վերաբերյալ հասարակական ընկալումներ, այդ անձանց փաստաբանների մասնագիտական աշխատանքի վերաբերյալ հասարակական ոչ ճիշտ պատկերացումներ: Այս ամենին նպաստող գործոններից են նաև պաշտոնատար անձանց հայտարարությունները: Հանցավորության դեմ պայքարն, իհարկե, պետության կարևորագույն հանձնառություն է: Այն կոչված է ապահովելու մարդու իրավունքներն ու ազատությունները հանցավոր ոտնձգություններից:

Այս հիմնարար խնդիրը, սակայն, նպատակին կարող է ծառայել բացառապես այն դեպքում, երբ պահպանվեն այդ գործընթացի իրավական բոլոր սկզբունքները: Դրանցից շեղումը չի կարող արդարացվել անգամ հանցավորության դեմ պայքարի իրավաչափ նպատակով:

Քրեական գործով ցանկացած ընթացակարգի անկյունաքարային պահանջ է անմեղության կանխավարկածի՝ որպես արդար դատաքննության իրավունքի կարևորագույն բաղադրիչի պահպանումը: Սա ենթադրում է, որ բոլոր մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ անձի մեղավորության մասին կանխակալ ու վաղաժամ գնահատականներից՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում:

Իրենց հայտարարություններում առանձնապես պետք է զգույշ լինեն այն անձինք, ովքեր զբաղեցնում են պետական պաշտոն, ում քաղաքացին ընկալում է պետության, հատկապես՝ հանցավորության դեմ պայքարի ոլորտի ներկայացուցիչ: Ընդ որում, որքան բարձր է անձի

պաշտոնն ու ստանձնած պատասխանատվությունը, այնքան ավելի բարձր են պահանջները նրա վարքագծի ու խոսքի նկատմամբ:

Անթույլատրելի են նաև պետական մարմինների կողմից իրավական բովանդակությունից զուրկ և քրեական վարույթին առնչություն չունեցող այնպիսի ձևակերպումներն ու գնահատականները, որոնք կարող են հասարակության մոտ զգայական արձագանքներ առաջացնել կամ անմիջականորեն նպաստել դրանց ձևավորմանը:

Սրանք արդար դատաքննության իրավունքի կարևորագույն բաղադրիչի՝ անմեղության կանխավարկածի պահանջներն են: Դրանց չպահպանումը կարող է արժեզրկել հանցավորության դեմ պայքարի նպատակները և խաթարել արդարադատության ողջ գործընթացը:

Վերջին ժամանակաշրջանի քրեական գործերի հետ կապված ուսումնասիրությունները վկայում են, որ պաշտոնատար անձինք անում են հայտարարություններ ու տալիս գնահատականներ, որոնք ակնհայտորեն առաջացնում են անձի մեղավորության՝ որպես հաստատված փաստի վերաբերյալ հասարակական ընկալումներ այն պայմաններում, երբ առկա չէ օրինական ուժի  մեջ մտած դատական ակտ: Արդյունքում, առաջանում է հանրային բարձր ճնշում դատարանի նկատմամբ:

Սա այն գործոններից է, որ նպաստել է նաև փաստաբանների մասնագիտական աշխատանքի վերաբերյալ սխալ ընկալումների ձևավորմանը, սոցիալական մեդիայում փաստաբաններին ուղղված վիրավորական մեկնաբանություններին ու նույնիսկ սպառնալիքներին: Այսպիսի մեկնաբանություններ են արձանագրվել նաև իրավապաշտպան գործունեություն իրականացնող մի շարք անձանց կողմից:

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ փաստաբանը ներկայացնում ու պաշտպանում է անձի, ում պետությունը կասկածում կամ մեղադրում է կոնկրետ, բայց ենթադրյալ հանցանքի կատարման մեջ։ Փաստաբանի առաքելությունն է այդ անձի համար քրեական վարույթի ընթացքում ապահովել որակյալ իրավաբանական օգնություն, իրավական պատշաճ պաշտպանություն մեղադրանքից։ Սա որևէ կերպ չի նշանակում, թե փաստաբանն արդարացնում է հանցագործությունները կամ ապահովում անպատժելիություն։ Փաստաբանի մասնագիտական գործունեությունն ուղղված է հնարավոր ապօրինի հետապնդումից կամ ապօրինի ազատազրկումից յուրաքանչյուրի պաշտպանությանը։

Դիտարկումը վկայում է, որ առկա են նման ընկալումների խորացման վտանգավոր միտումներ՝  առավել ևս հաշվի առնելով, որ ակնհայտորեն ավելացել է այն անձանց թիվը, ովքեր ընգրկված են սոցիալական ցանցերում քննարկումներին: Ընդ որում, զգալի թիվ են կազմում նաև առերևույթ կեղծ օգտատերերը, ում մեկնաբանություններն առանձնանում են ագրեսիվությամբ: Այս ամենն իր հերթին հանգեցրել է այլակարծության հանդեպ անհանդուրժողականության խորացման:

Միջազգային իրավաբանությունը, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը մեծ պատասխանատվություն է դնում պետությունների վրա նման իրավիճակ թույլ չտալու համար: Անգամ, եթե պետությունն ինքը չի նպաստել հասարակական կանխակալ ընկալումների ձևավորմանը, միևնույնն է՝ այդպիսի իրավիճակի դեպքում պարտավոր է համապատասխան մարմինների միջոցով գործադրել առավելագույն ջանքեր իրավիճակը մեղմելու համար:

Ի վերջո, պետք է հիշել, որ վերը նկարագրվածը կարող է դրվել քրեական գործին ներգրավված անձանց իրավունքների խախտումներ արձանագրելու հիմքում, ինչն իր հերթին կարող է հանգեցնել նաև քրեական հետապնդման ենթարկվող կամ ենթարկված անձի արդարացման»

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League