Ինչպես է տարիների ընթացքում փոխվել «Շիկեր» խմբի մենակատար Արևիկ Անանյանը. լուսանկարներ
PHOTO
Երգչուհի, դերասանուհի, գեղեցկուհի Արևիկ Անանյանին շատերը կհիշեն ժամանակին բավական հայտնի «Շիկեր» խմբից: Past.am-ը Ձեզ է ներկայացնում ժամանակին ճանաչում ունեցած աստղերի, ովքեր այսօր այդքան էլ չեն երևում հեռուստաէկրաններին:
Արևիկը արդեն բավական երկար ժամանակ է ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Երգչուհին այնտեղ նկարահանվում է ֆիլմերում ու սերալներում:
«Օտար երկրում ինչ-որ բանի հասնելը հեշտ չէ, հատկապես, երբ այդ օտարության մեջ լրիվ մենակ ես»:
Բոլորիս կողմից սիրված սևահերը այսօր արդեն ամուսացել է: Նրա ամուսինը դերասան Դավիթ Ավետիսյանն է: Նրանք ծանոթացել են «Մեղավորները» սերիալի նկարահանման հրապարակում:
«Գրեթե ողջ օրը միասին էինք: Ամեն ինչ այնքան բնական հունով ընթացավ, որ մի օր նա պարզապես ինձ ասաց` Արի ամուսնանանաք վաղը»:
Երջանիկ զույգն այսօր ապրում ու ստեղծագործում է ԱՄՆ-ում:
Արևիկ Անանյանը՝ այսօր:




















































