Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Գալուստ Սահակյանն ու Չեխիայի կարդինալը քննարկել են Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը

INTERNATIONAL NEWS

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս, կարդինալ Դոմինիկ Դուկային: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով կարդինալ Դոմինիկ Դուկային Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը նշել է. «ԼավատեÕ �յակ եմ Ձեր ծավալած գործունեությանը, որով նպաստում եք քրիստոնեական հավատքի, հոգեւոր-բարոյական արժեքների ամրապնդմանը, մշակութային ժառանգության պահպանմանն ու տարածմանը, ինչպես նաեւ աշխարհում խաղաղության եւ համերաշխության հաստատմանը: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի եւ Չեխիայի միջեւ հարաբերությունների զարգացումը բոլոր ուղղություններով եւ այս համատեքստում կարեւորում ենք եկեղեցիների փոխգործակցությունը»:

ԱԺ նախագահն իր երախտագիտությունն է հայտնել կարդինալին հայ ժողովրդի եւ Հայ առաքելական եկեղեցու հանդեպ ունեցած նրա վերաբերմունքի, ինչպես նաեւ այն ջանքերի համար, որոնց շնորհիվ Պրահայի կենտրոնում տեղադրվեց հայկական առաջին խաչքարը, որի օրհնության կարգին մասնակցել է նաեւ կարդինալը:

Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել կարդինալ Դուկայի ջանքերը Պրահայի հայերի ցանկությունն իրականություն դարձնելու գործում. նրա ջանքերի շնորհիվ 2015 թվականի հոկտեմբերի 11-ին Պրահայի կենտրոնում գտնվող Սուրբ Հոգի եկեղեցին փոխանցվել է Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծխական համայնքին:

ՀՀ ԱԺ նախագահն իր մտահոգությունն է հայտնել Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակի շուրջ եւ նշել, որ այս տարածաշրջանի երկրները, որտեղ դարեր շարունակ քրիստոնյաներ են ապրել, այսօր գտնվում են ճգնաժամի մեջ:

Գալուստ Սահակյանը Դեյր Էզ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը, Նախիջեւանում Ջուղայի դարավոր խաչքարերի ավերումը համարել է Թուրքիայի տարածքում տասնյակ հազարավոր քրիստոնեական հուշարձանների ոչնչացման տրամաբանական շարունակությունը եւ որակել որպես մշակութային ցեղասպանություն:

Անդրադառնալով կարդինալ Դոմինիկ Դուկայի մասնակցությանը ապրիլքսանչորսյան միջոցառումներին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ ամբողջ աշխարհից Հայաստան ժամանած պաշտոնյաների ներկայությունը համամարդկային արժեքներին անմնացորդ նվիրվածության ամենախոսուն վկայությունն է:

Ամփոփելով իր խոսքը՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ կգա այն օրը, երբ մեր տարածաշրջանը կապրի խաղաղության մեջ, համամարդկային արժեքները որոշիչ կլինեն միջպետական հարաբերություններում, եւ մեր ժողովուրդները պատերազմելու փոխարեն տներ, այգիներ եւ եկեղեցին կկառուցեն:

Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Դոմինիկ Դուկան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ հայ ժողովրդի եւ հայոց եկեղեցու հետ փոխհարաբերությունները պիտի վերադարձնել առաքելական ժամանակաշրջան եւ համագործակցել որպես քրիստոնյա ժողովուրդներ: Կարդինալը կարեւորել է իր այցելությունը աշխարհի ամենահին քրիստոնյա ժողովրդի խորհրդարան: Անդրադառնալով հայ ժողովրդի մշակութային հարուստ ժառանգությանը՝ կարդինալ Դուկան նշել է, որ Դոմինիկյան վանքերում նույնպես շատ կան հայ արվեստագետների հրաշալի ստեղծագործություններ, որո նք պետք է ցուցադրվեն աշխարհին:

Խոսելով բազմազգ եւ մշակութային հարուստ ժառանգություն ունեցող Պրահայի մասին՝ Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը փաստել է, որ հենց Պրահայի բնակիչ Ֆրանց Վերֆելն է առաջիններից մեկը բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին՝ հրավիրելով աշխարհի ուշադրությունը: 

Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora