Ինդոնեզիայում գտել են 15 տարի շարունակ քարանձավում բանտարկված երիտասարդ կնոջ
INTERNATIONAL NEWSԻնդոնեզիայի Սիլավեսի կղզում ոստիկանությունը հայտնաբերել ու փրկել է երիտասարդ կնոջ, ով 15 տարի շարունակ փաստացի «բանտարկված» է եղել տեղի քարանձնավներից մեկում, հաղորդում է BBC News-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։
Պարզվում է, որ կնոջն այստեղ պահել է տեղացի մի ծերունի, ով իրեն ներկայացրել է որպես «ջին»։ Շրջակա բնակավայրերում այս տղամարդուն համարում են գերբնական ուժի տեր․ 13 տարեկանում աղջկան բերել են նրա մոտ՝ խնդրելով բժշկել, ինչից հետո աղջիկն անհայտ կորել է։
Ամբողջ այս ընթացքում ծերունին պահել է նրան փոքրիկ քարանձավում, այստեղ նա անց էր կանցնում իր ամբողջ օրն, իսկ երեկոյան «ջինը» տանում էր նրան իր տուն։
Տղամարդուն այժմ սպառնում է 15 տարվա ազատազրկում՝ երեխաների պաշտպանության օրենքի խախտման ու սեռական բռնության համար։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



