Իրանի մեկուսացումը կարող է խթան հանդիսանալ ծայրահեղական ուժերի համար․ Գերմանիայի ԱԳՆ
INTERNATIONAL NEWSԳերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը Passauer Neue Presse պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի հանդեպ Միացյալ նահագների սահմանած պատժամիջոցները կարող են սադրել որոշ ծայրահեղական ուժերի ակտիվացումն ու քաոսային իրավիճակ ստեղծել Իրանում։
«Իրանի մեկուսացումը կարող է խթան հանդիսանալ ծայրահեղական ուժերի համար։ Այն քաոսը, որը մենք վերապրեցինք Լիբիայում և Իրաքում, կարող է է՛լ ավելի անկայունացնել առանց այդ էլ անհանգիստ տարածաշրջանը», - ասել է Մաասը։
Ըստ նրա՝ յուրաքանչյուր ոք, ով հույս ունի, որ Իրանում «կփոխվի ռեժիմը», պետք է չմոռանա, որ այդ ամենից հետո կարող են սկսել է՛լ ավելի մեծ խնդիրներ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



