Հնդկաստանում ապօրինի ապաստարանից 24 աղջկա են ազատել
INTERNATIONAL NEWSՀնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում ոստիկանությունը 24 աղջկա է ազատել կանանց ապօրինի ապաստարանից: Այս մասին հայտնում է Times of India թերթը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ աղջիկներից մեկին հաջողվել է փախչել ապաստարանից ու ոստիկանություն հասնել: Նա պատմել է, որ գիշերն աղջիկներին տանում էին «սպիտակ, սև ու կարմիր» ավտոմեքենաներով ու վերադարձնում էին վաղ առավոտյան:
Նշվում է, որ ոստիկանությունն ազատել է աղջիկներին ու փակել ապաստարանը: Հաստատության ղեկավարն ու նրա ամուսինը ձերբակալվել են:
Թերթի տվյալների համաձայն՝ ապաստարանի արտոնագրի վավերականության ժամկետը լրացել է 2017 թվականի հուլիսին, սակայն այն շարունակել է աշխատել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



