Իրաքում մահապատժի են դատապարտվել ԻՊ–ի 5 ահաբեկիչներ
INTERNATIONAL NEWSԻրաքում մահապատժի են դատապարտվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 5 անդամներ, այս մասին տեղեկացնում է Al-Sumaria գործակալությունը՝ հղում անելով երկրի Գերագույն դատական խորհրդի ներկայացուցիչ Աբդել Սադդար Բիլքաթարայի հայտարարությանը։
«Կենտրոնական դատարանը քննել է 5 մեղադրյալների գործը, որոնք մեղադրվում են ԻՊ անդամ լինելու ու խմբավորման տարբեր ենթախմբերում աշխատանք ծավալելու համար», - ասել է պաշտոնյան։
Հայտնի է, որ մահվան դատապարտված 5 ԻՊ գրոհայինները գործել են հիմնականում Նայնավե և Անբարե նահանգներում։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա աշնանն Իրաքում կախաղան էր բարձրացվել 42 մարդ, որոնք մեղադրվում էին ահաբեկչության հետ կապ ունենալու համար։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



