Գյումրիում գազի 3 կիլոգրամանոց բալոնից արտահոսք է եղել, բռնկվել է հրդեհ. ԱԻՆ
SOCIETYՕգոստոսի 7-ին, ժամը 11:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի թիվ 141 շենքի տանիքում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ շենքի տանիքում՝ 3 կգ բալոնից, տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:33-ին, մարվել՝ 11:34-ին: Այրվել է բալոնից արտահոսած գազը:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



