Ադրբեջանում երկու քաղաքացի պայթել են ականի վրա
SOCIETYԱդրբեջանի Թովուզի շրջանում երկու քաղաքացի պայթել են ականի վրա և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Միջադեպը տեղի է ունեցել Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտ՝ Ալիբեյլի գյուղի շրջակայքում: Տեղի բնակիչներ 24-ամյա Մեխտիև Էլշադ Վիդադին և 14-ամյա Հուսեյնով Ֆարիդ օղլուն պայթել են ականի վրա՝ ստանալով ծանր մարմնական վնասվածքներ: Նրանք տեղափոխվել են Թովուզի կենտրոնական շրջանային հիվանդանոց:
Նշվում է, որ նշված տարածքներում եղել են վտանգի մասին զգուշացնող տարբերանշաններ: Դեպքի առթիվ քննություն է սկսվել:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



