Խոշոր վթար Երեւանում. Toyota-ն բախվել է կայանված Nissan-ին ու այն կողաշրջված հայտնվել է մայթին
SOCIETYՕգոստոսի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանից դեպի Դավիթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռեր փողոցում, Դավիթաշենի եկեղեցու դիմաց Toyota մակնիշի 88 SX 818 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan մակնիշի 34 HH 280 համարանիշի ավտոմեքենային։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Nissan-ը առաջ է շպրտվել և կողաշրջված վիճակում հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները Toyota-ի վարորդին քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին, ովքեր վիրավորին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ժամանել են նաև ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժիշկների հերթապահ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ և Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները՝ տեսուչներ Վաչագան Սարգսյանի և Սամվել Մուրադյանի գլխավորությամբ։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքից:



