ՃՈ-ն միջոցներ է ձեռնարկում Զաքյան-Խորենացի խաչմերուկի վթարված լուսացույցը վերականգնելու համար
SOCIETYՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 6-ին ՃՈ հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զաքյան-Խորենացի խաչմերուկի լուսացույցը, ամրացման սյան հետ միասին, ընկած է երթևեկելի մասի վրա: Անմիջապես ձեռնարկվել են համապատասխան միջոցներ` վթարված լուսացույցը տեղափոխելու համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ճանապարհային ոստիկանության կողմից ձեռնարկվում են միջոցառումներ սեղմ ժամկետում վթարված լուսացույցը վերականգնելու համար:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



