Շիրակի մարզում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան
SOCIETYՕգոստոսի 6-ին՝ ժամը 15:57-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի վերջնամասում այրվում է կուտակած անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմին հարակից օժանդակ փայտե շինությունում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:11-ին, մարվել՝ 18:25-ին:
Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 3 քմ, օժանդակ շինությունը՝ 30 քմ և 200 հակ անասնակեր։
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



