«Նա ի ծնե մոլագար էր». Մոսկվայում դուստրերի կողմից դաժանաբար սպանված Միխայիլ Խաչատուրյանի զոքանչը պատմել է «բռնապետ» փեսայի մասին (լուսանկարներ)
INTERNATIONAL NEWSՀուլիսի 27-ին Մոսկվայի իր բնակարանում երեք դուստրերի կողմից դաժանաբար սպանված Միխայիլ Խաչատուրյանի զոքանչը՝ Լարիսա Տոդիկան, պատմել է «բռնապետ, մոլագար» փեսայի մասին:
Ինչպես նշում է life.ru-ն, կինը պատմել է, որ 57-ամյա հայրը 17, 18, 19 տարեկան դուստրերին թույլ չէր տալիս տնից դուրս գալ, հանդիպել բարեկամներին՝ սպառնալով սպանել տարիներ առաջ տնից հեռացած մորը՝ 39-ամյա Աուրելիա Դունդուկին:
Տոդիկան Կրիստինա, Անգելինա, Մարիա Խաչատուրյան քույրերի՝ մայրական կողմի տատիկն է, որի խոսքով՝ սպանվածն իր դստեր հետ ամուսնացած լինելու ժամանակ պահանջում էր, որ նա ամեն տարի երեխա ունենար ու արգելում էր հղիությունն ընդհատել արհեստական ճանապարհով:
«Նա դա անում էր բնակարան ստանալու համար: Նա իսկական տականք էր ու երբեք էլ նորմալ մարդ չի եղել: Նա ստորացնում էր դուստրերին:



