Փրկարարները մեկուսացրել են գազաբալոնի արտահոսքի հետևանքով առաջացած հրդեհը
SOCIETYՕգոստոսի 5-ին՝ ժամը 09:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 67 շենքի բնակարաններից մեկում այրվում է գազի բալոն:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի պատշգամբում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:11-ին, մարվել՝ 10:13-ին:
Այրվել են 3 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը և փայտե պահարանը՝ մասամբ (մոտ 1 քմ):
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



