Փրկարարները հոսանքազրկել են վթարի ենթարկված ավտոմեքենան
SOCIETYՕգոստոսի 5-ին, ժամը 06:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարենցի փողոցում՝ ԵՊՀ-ի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, dեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Չարենցի և Հերացու փողոցների խաչմերուկում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Մ. Մ.) բախվել է արգելապատնեշին, այնուհետև արտաքին լուսավորության սյանը. տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



