Սոչիում հայտնաբերել են գետն ընկած երկու երեխաներից մեկի մարմինը
SOCIETYՍոչիում փրկարարները գետի մեջ հայտնաբերել են ուրբաթ երեկոյան գետն ընկած երկու երեխաներից մեկի մարմինը: Այս մասին РИА Новости-ին տեղեկացրել են տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայություններից:
«Փրկարարները գետի մեջ գտել են դեռահասի մարմինը», - նշել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ Սոչիի քաղաքային օկրուգի Խոստայի ներքաղաքային շրջանի Պլաստունկա գյուղում չորս անձից բաղկացած ընտանիքը որոշել է անցնել գետը ծանծաղուտով՝ անտեսելով մոտակայքում գտնվող կամուրջը: Սակայն առատ տեղումների պատճառով ջրի մակարդակն ու հոսքի արագությունը բարձրացած են եղել, և ընտանիքն ընկել է գետը:
Գետն ընկած կնոջը հաջողվել է ինքնուրույն դուրս գալ ջրից, որից հետո նա փրկարարներին հայտնել է իր երկու երեխաների և ազգականի մասին: Ավելի ուշ փրկարարները հայտնաբերել են գլխի վնասվածք ստացած տղամարդուն:
Այնուհետև ավելի քան 400 մարդ փնտրել է 4 և 16 տարեկան երեխաներին, որոնցից մեկի մարմինը և հայտնաբերվել է այսօր:



