Էջմիածնում բռնկված հրդեհը մարելու համար դեպքի վայր է մեկնել հրշեջ- փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք
SOCIETYՕգոստոսի 3-ին, ժամը 16:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասի թիվ 9 շենքի բնակարաններից մեկում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Փրկարարները թիվ 14 բնակարանից տարհանել են Ա. (ծնված 2005 թ.) և Ա. Ա.-երին (ծնված 2004 թ.):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:35-ին, մարվել՝ 17:50-ին:
Այրվել են թիվ 13 բնակարանն ամբողջությամբ՝ գույքով (մոտ 40 քմ) և թիվ 14 բնակարանի պատշգամբը՝ մասամբ (մոտ 5 քմ):
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



