Դավիթ Տոնոյանին ճնշել հնարավոր չէ. «Փաստ»
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ես նմա՞ն եմ մարդու, ում կարելի է ճնշել որևիցե ձևով»,–երեկ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե ռուսական կողմից ճնշում զգացե՞լ եք, թե՝ կարող ենք դադարեցնել վարկը, սառեցնել և այլն: «Կա համագործակցային ու գործընկերային մթնոլորտ, որը չի փոխվել ու չի փոխվում արդեն տասնյակ տարիներ»,–ասել է Տոնոյանը:
Ինչ վերաբերում է բուն 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրին, ապա պաշտպանության նախարարը նշեց, որ այդ համաձայնագրի շրջանակներում Հայաստանին զենքի մատակարարման գործընթացը չի դադարել: «100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակներում զենքի մատակարարումն ընթացքի մեջ է»,– ասաց նախարարը:
Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ Հայաստանը մտադի՞ր է նոր ռազմական վարկի համար դիմել Ռուսաստանին, Տոնոյանն ասաց. «Հնարավոր է»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



