Գերմանիայում ձերբակալված իսլամիստը ցանկանում էր ահաբեկչություն իրականացնել որևէ մարդաշատ վայրում
INTERNATIONAL NEWSԳերմանիայում երկու ամիս առաջ ձերբակալված թունիսցին ծրագրում էր ահաբեկչություն իրականացնել պայթուցիկ սարքի միջոցով։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության գլխավոր դատախազությունից:
Հետաքննության վարկածով՝ ենթադրյալ իսլամիստը սկսել է կազմել Գերմանիայում տարածքում ահաբեկչության ծրագիրը 2018-ի գարնանից: «Նա ցանկանում էր գործի դնել թունավոր նյութով` ռիցինով, լցված պայթուցիկ սարքը որևէ փակ մարդաշատ վայրում: Դեռևս հայտնի չէ, թե նա հասցրել էր ընտրել կոնկրետ նշանակետ (հարձակման համար)»,-ասված է հաղորդագրության մեջ: Դատախազությունը չի մանրամասնել, թե որն է «Փակ մարդաշատ վայրը»: Այս գործով ևս երկու կասկածյալ ձերբակալվել է Թունիսում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



